Մամուլիս ասուլիսի ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը քարտեզի վրա ցույց տվեց Շուռնուխում քաղաքացիներինց Ստյոպա Մովսիսյանի տունը, և նշեց, որ անասնագոմի մի մասը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։
«Պատկերացնու՞մ եք մի երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը կարող է սա ընդունելի համարել։ Սա մարդու նկատմամբ ծաղրից էլ ավել է, մարդու արժանապատվության ամենակոպիտ խախտում է»,-նշեց Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ մի հատվածում, որտեղ ամեն օր երեխաներ են խաղում, երեք երկրի զորք կա։ Սա երեխաների իրավունքների տեսանկյունից ևս խախտում է, և դատապարտելի պահվածք է, որ այս ամենի վրա աչք են փակում։
«Երեք երկրի զորքի պայմաններում երեխան կարո՞ղ է նորմալ միջավայրում մեծանալ»,-հավելեց պաշտպանը։
Արման Թաթոյանն անդրադարձավ նաև այլընտրանքային ճանապարհ կառուցելուն
«Մենք ասում ենք, որ կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ , շատ լավ կառուցում ենք , բայց մենք ինչու՞ ենք հրաժարվել միանգամից մեր հիմնական ճանապարհից։ Ասում ենք դե լավ, Ադրբեջանն ասում է մեր ն է, մենք էլ բերենք այլընտրանքային ճանապարհներ կառուցենք , այլընտրանքային գյուղեր, քաղաքներ կառուցենք , կարող է Ադրբեջանը վաղը քարտեզ բերի ու ասի այս գյուղն էլ է իմը, այլընտրանքային գյուղ կառուցե՞նք։ Մեր աշխատակազմով մանրակրկիտ ուսումնասիրել ենք արխիվային բոլոր փաստաթղթերը , ադրբեջանական իշխանությունները 20-ական թթ-ից սկսած միշտ օգտագործել են էթնիկ գործոնը՝ տարածքներ նվաճելու համար»,-ասաց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը