03 11 2021

Ռոբերտ Քոչարյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. Հայկ Ալումյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել էր. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ երկրորդ նախագահի ազգականներից մեկը հիվանդացել է կորոնավիրուսով, եւ Քոչարյանը նրա հետ նախօրեին շփում է ունեցել ու առավոտյան թեստ է հանձնել, քանի որ ունեցել է որոշ ախտանշաններ:

Դատախազները նշել էին, որ առանց ախտանշանների կոնտակտային լինելը դեռեւս բացակայելու հիմնավորում չէ, փաստաբանն էլ տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը որոշ ախտանշաններ է ունեցել՝ ոչ շատ բարձր ջերմություն, մկանային ցավ՝ միաժամանակ շեշտելով, որ եթե դատարանն անհրաժեշտ համարի երկրորդ նախագահի ներկայությունը, նա կգա նիստին: Դատարանը, սակայն, նիստը հետաձգել էր՝ տեղափոխելով նոյեմբերի 9-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ