02 11 2021

Իշխանությունների հերթական խայտառակությունը․ Արեգնազ Մանուկյան

Իշխանությունների հերթական խայտառակությունը․ Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյնաը ՖԲ իր էջում գրել է․

«Այս իշխանությունները ձախողել են, ձախողում են ու շարունակելու են ձախողել կորոնավարակի դեմ պայքարը։ Վարակի տարածման սկզբնական փուլում հանցավոր անգործություն դրսևորեցին․ զբաղված էին ՍԴ-ն գրավելու գործով։

Հետո եկավ դիլետանտ պետական կառավարման և ձախողումները քաղաքացիների վրա գցելու փուլը։

Հիմա նիկոլական իշխանությունը ձախողում է պատվաստումների գործընթացը։ Մենք շատ ցածր մակարդակի վրա ենք համաշխարհային մասշտաբով։ Պատվաստված է մեր քաղաքացիների շուրջ 7 տոկոսը, ինչը աֆրիկյան հետամնաց երկրների ցուցանիշների շարքում է։

Օրվա իշխանությունն այնքան ապաշնորհ է, փնթի ու անպատասխանատու, որ բացի վատ կառավարումից նաև վնասում է մարդկանց։ Հերիք չէ սրանք ձախողել են պատվաստման գործընթացը, դեռ մի բան էլ խնդիրներ են առաջացնում պատվաստվելու գնացողների համար։

Բազմաթիվ ահազանգեր են ստացվում մեր քաղաքացիներից այն մասին, որ պատվաստանյութերի 1-ին դոզան ընդունածների 2-րդ դոզայի ստանալու ժամկետը լրացել է, բայց պատվաստանյութի բացակայության պատճառով մարդկանց առաջարկում են սպասել։

Սա այս իշխանությունների հերթական ձախողումն ու խայտառակությունն է»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ