02 11 2021

Ինչո՞ւ են բարձրացել օնլայն տաքսիների գները․ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում



Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են սկսել այն հարթակներում, որոնք օնլայն տաքսի ծառայություն են մատուցում։

«Ամենակարևոր կոմպոնենտը ոչ թե տաքսին է, այլ այն պլատֆորմը, հարթակը, որոնց միջոցով ամրագրվում են այդ տաքսիները: Այդ հարթակների գործունեությունն ենք նայում»,-ասաց Գևորգյանը նշելով, որ առաջաիկա օրերին կհրապարակվի վարույթ, արդյունքները հայտնի կդառնան

Հանձնաժողովը մամուլում է շատ հանդիպել օնլայն տաքսիների հետ կապված բողոքների: Գևորգյանի խոսքով՝ մոտ օրերս կհրապարակվի վարույթ, արդյունքները հայտնի կդառնան:

ՏՄՊՊՀ-ն խնդիրներ է հայտնաբերել հյուրանոցների ամրագրման ծառայությունների հետ կապված և այս ոլորտում ևս ուսումնասիրություններ են կատարում:

Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ այս պահին բժշկական ծառայությունները ևս դիտարկում են։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ