Գնի բարձրացումը մեզ կարող է առնչվել երկու դեպքում՝ երբ կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ և եթե կա հակամրցակցային համաձայնություն: Մենք մի շարք շուկաներում ուսումնասիրություն ենք կատարել: Հրապարակել ենք հավկիթի շուկայում չարաշահումները, ուսումնասիրություն ենք իրականացնում բենզինի շուկայում, շաքարավազի շուկայում: Մյուս շուկան, որ նայելու ենք, կարագի շուկան է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Գևորգյանի խոսքով, հանձնաժողովը գնաճի հետ որևէ առնչություն չունի, դա այլ մարմնի գործառույթն է.
«Գների դինամիկան ենք նայում։ Երևի տեղյակ եք, որ 2-3 ամիս առաջ Հայաստան է ներմուծվել էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել էին, այնուհետև էլի բարձրացել էին, հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծման մաքսատուրքը 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում՝ հիմնականում ՌԴ-ում կովիդով պայմանավորված»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը