01 11 2021

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացիներից մոտ 12 000 դոլար արժողությամբ մաքսանենգ ոսկի է առգրավվել

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացիներից մոտ 12 000 դոլար արժողությամբ մաքսանենգ ոսկի է առգրավվել

Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացու մոտ ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Ինչպես գրում է newsgeorgia.ge-ն, մաքսանենգ ապրանքի քաշը կազմել է 322,5 գրամ, իսկ արժեքը՝ մոտ 37 000 լարի (մոտ 12 000 դոլար)։

Հայաստանի քաղաքացիներից մեկը, համաձայն Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168), տուգանվել է 14304 լարիով (4400 դոլար), իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ