Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին և 3-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 2-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 31-ի և նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 2-3-ը և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+14,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+14,
Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,
Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +13+16,
Արարատում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+17,
Արմավիրում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+16,
Արցախում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը