«Ուզում եմ հիմա հարց տալ,եթե վաղը պատերազմի վտանգ լինի , հրաման են տալու , որ Երևանու՞մ էլ զորքերը հետ քաշվեն ու մնացած շրջաննե՞րն էլ տանք Ադրբեջանին ։ Եթե ասում ենք պատերազմի վտանգ կա և հետ քաշվենք , էդ դեպքում ի՞նչ զինված ուժերի մասին է խոսում այդ ազգադավը, մենք պարզապես մի հորթ ենք, որ հենց վտանգ է լինում հետ ենք քաշվում»,- հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Ըստ բանախոսի Փաշինյանը պետք է պատասխան տա․
«Իմ ամենամեծ երազանքն է, որ Նիկոլը պատասխան տա մարած հայրենիքի համար»,-ասաց Մադաթյանը։
«Ուզում եմ վերջապես, որ այս ազգաբնակչությունը բացի բամբասանքից մի փոքր խորությամբ փորձի նայել խնդիրներին։ Երբ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը կեղծելով, ստելով , զրպարտելով ԱԺ ամբիոնից խոսում է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին , որով եղել են քրեական գործեր ու ոչինչ չի ապացուցվել , այս երկրում իրավական համակարգ կա՞ , որ մեկը էդ մարդուն զրպարտության համար պատասխանատվության ենթարկի»,-ընդգծեց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը