28 10 2021

Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին․ փոխնախարարը՝ Գեղարքունիքի սահմանի լարվածության մասին հարցին ի պատասխան



«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Պաշտպանության փոխնախարար  Արման Սարգսյանից հետաքրքրվեց, որ   այս ընթացքում տեղեկություններ են տարածվում, որ  Գեղարքունիքի պետական սահմանի հատվածում լարվածություն կա․  ի պատասխան փոխնախարարը նշեց․

«Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին, քանի որ հստակ որևէ տեղեկատվություն չունեմ։ ՊՆ-ից դուրս գալու ժամանակ նման տեղեկություն չեմ ստացել»։

Շարունակելով հարցադրումները Թագուհի Թովմասյանը նշեց․

«Ի՞նչ է տեղի ունենում, ինչ լարվածության մասին է խոսքը, ինչի՞ց է սկսվել։  նռնակի  պայթյունից մի քանի վիավորներ ունենք, ի՞նչ կապ ունի կոնկրետ լարվածության հետ»,- ասաց  Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով , որ պաշտպանության նախարարությունը սահմանային միջադեպերի վերաբերյալ լրատվություն հաղորդելիս երբեք օպերատիվությամբ  աչքի չի ընկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ