«Ո՞նց է ստացվում, որ Արմեն Չարչյանին պատգամավորական կարգավիճակի պայմաններում կալանքի տակ պահող դատավորները երբեք կարգապահական վարույթի առարկա չեն դառնում արդարադատության նախարարի կողմից, բայց օրինակ արդարությունը, սկզբունքը պահպանող դատավորների համար կարգապահական վարույթի հիմքեր գտնում են ։ Առնվազն 2021 թվականի հուլիսից կալանքի պետիշացումը դարձել է ելակետ»,- նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Հարցին, թե՞ արդյոք փորձել են հանդիպել գլխավոր դատախազին, Արամ Վարդևանյանն ասաց․
«Ոչ, որովհետև գլխավոր դատախազի վարքագիծը վերջին 3 տարվա ընթացքում կարծես թե ակնհայտ է դարձնում , որ այստեղ ելակետը՝ արդարությունը, օրինականությունը կամ իրավունքի գերակայությունը չէ։ Հիմա Արմեն Չարչյանի կալանավորման ամենաառաջնային պատասխանատուն առողջապահության նախարարն է»,-նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը