26 10 2021

Մեր երկրում տոները գողացել են այլևս․ հիմա չունենք եռատոնը․ Գեղամ Մանուկյան



 «Սիրելի հայրենակիցներ,  ներողություն եմ խնդրում,  որ կառավարությունը նման օրինագիծ է բերել»,- ԱԺ իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

« Մի պահ անդրադարձեք, անցյալ տարի Նոր տարվա սեղանին քանի՞ հոգի է սեղանի շուրջ նստել  և  քանի՞սն է եղել Եռաբլուրում,  այս տարի քանի՞ հոգի է սիրտ ունենալու Նոր տարի նշելու․ մի պահ անդրադարձեք, որ մեր երկրում տոները գողացել են այլևս, մեր երկրում Մայիսի 9-ը չենք նշում այլևս , տասնամյակներ շարունակ  եռատոն էինք  ասում, հիմա չունենք եռատոնը։ Սեպտեմբերի 21-ը հիշու՞մ եք,  կար ժողովուրդ և կար  Հրապարակում նստած  ինչ-որ համերգ լսողներ, որ կապ չուներ ժողովրդի հետ»,-նշեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ