23 10 2021

72-րդ կանչից հետո է շտապօգնության մեքենան մոտեցել հիվանդին

72-րդ կանչից հետո է շտապօգնության մեքենան մոտեցել հիվանդին

Երևանի բնակչուհի Սեդա Հովհաննիսյանը ահազանգում է շտապօգնությունում տիրող բարդակի մասին:


«Արյան գերբարձր ճնշումով քաղաքացին 1-03 կանչ է արել, 72- երորդ կանչից հետո է շտապ օգնության մեքենան մոտեցել Նոր Նորքի Մոլդովական հասցե, ընդ որում՝ մի ամբողջ 4 ժամ հիվանդին այդ վիճակում սպասեցնելուց հետո: Մյուս աբսուրդն այն է, որ 180-ից բարձր ճնշումով տառապող բնակչուհուն հրաժարվել են 72 զանգերի ընթացքում գոնե հեռախոսով մատուցել բժշկական խորհրդատվություն՝ վերջինիս վիճակը թեթևացնելու համար, ավելորդ է ասել, թե ինչ ռիսկային է նման դեպքերում 60-65 տարեկան տիկնոջ համար:


Դեպքը եղել է հոկտեմբերի 16-ին, գիշերը 22:34-ին է Երևանի քաղաքապետարանի շտապօգնության ենթակայանն է առաջին կանչն ստացել, դրանից հետո բարձր ճնշումից սուր գլխացավով տառապող կինը 15-20 րոպեն մեկ կրկին է կանչ ուղարկել և այսպես շարունակ 72 անգամ, իսկ մեքենան մոտեցել է միայն 4 ժամ անց, ավելի ստույգ՝ կեսգիշերից հետո 2:42 րոպեին:

Սրանք Yerevan.Today-ին քաղաքացու տրամադրած տվյալներն են , որոնք փաստացի նկարահանվել են նաև իր հեռախոսազանգերի մեջ, հարկ եղած դեպքում Շտապ օգնության ծառայությունում էլ սույն տիկնոջ կանչերը ֆիքսված են, փաստերը կան: Իսկ ինչու՞ է Երևանն այդքան օրհասական վիճակի հասել, մանավանդ, որ ներկայում շտապօգնության մի քանի կայան է ստեղծված միայն Երևանում, կարո՞ղ էին միայն քովիդի պատճառով այսքան ուշացումներով սպասարկել, համակարգի ներսից մեզ ահա այսպիսի բացատրություն տվեցին:

«Ավանդաբար 1-03 շտապ օգնության կայանը չի սպասարկում քովիդով հիվանդների, թեև ծանրաբեռնված է հատկապես հիմա, կանչերից մի մասը երբեմն քովիդային ախտանշաններով են լինում, սկզբում նրանց տեղափոխում են ավանի բժշկական տրիաժ` մեկուսացնելու, մինչեև որ թեստավորումից պարզ կդառնա` ըստ այդմ ուր տեղավորել հիվանդին։

Իսկ նորաստեղծ 80-33 շտապ օգնության պարագայում , այո, լրիվ հնարավոր է այդպիսի ձգձգումներ լինեն, քանի որ այս ծառայությունը բացառապես քովիդով ահազանգերն է սպասարկում, իսկ կանչերը սարսափելի շատ են: Հաճախ հիվանդին մեքենայում տեղավորվելուց հետո ժամերով սպասում են այս կամ այն ԲԿ-ի բակում, մինչև որ ընդհանուր կետից կուղղորդվեն, թե որ հիվանդանոցում այդ պահին տեղ կբացվի տեղավորելու համար: Միայն երեկ Հայստանում կորոնայով 790 հոսպիտալացման սպասող է եղել, վերապրոֆիլավորված ԲԿ-ները գերբեռնված են»:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ