Առաջիկայում Երևանի «Շտապօգնությունը» ծառայություն կմատուցի նաև մոպեդներով։
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը․
«Այստեղ աշխատանք ունենք անելու՝ համապատասխան մասնագետներ գտնելու։ Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժում իրականցվող, պահանջվող դեպքերի, այլ միայն առաջին բուժօգնության պարագայում»,- նշեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ առողջապահության նախարարի հրամանով՝ շտապ օգնության ծառայության չափորոշիչները հաստատելու մասին յուրաքանչյուր 20 հազար բնակչին նախատեսված է մեկ շարժակազմ․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը