23 10 2021

Երևանում կհիմնանորոգվի ևս վեց մանկապարտեզ

Երևանում կհիմնանորոգվի ևս վեց մանկապարտեզ

Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի, ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կապալառու ընկերությունների հետ կնքեցի երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։ Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում:

Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ ենք հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ», - գրել է քաղաքապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ