21 10 2021

Արցախի և ՀՀ Նախկին նախագահներից ճշտեցի՞ն որտեղ է կանգնել բանակցային պրոցեսը․ Սեյրան Օհանյան



«Այսօրվա իշխանությունները եկան և փորձեցին սեփական բնագծից , սեփական սահմանից սկսել ամեն ինչ , կարող եք  շինծու գործերով  դատապարտել ինձ ինչքան ուզում եք , բայց ես մտահոգված եմ անվտանգությամբ ու առաջարկություններ ունեմ , բայց կարծում եք այդ առաջարկություններն ընդունվեցի՞ն,  դուք կարծում եք այսօրվա իշխանությունները  ՀՀ նախկին նախագահներից, Արցախի նախագահներից ճշտեցի՞ն որտեղ է կանգնել բանակցային պրոցեսը  և ինչի՞ց պետք է շարունակել․ իհարկե՝ ոչ, որի  հետևանքով հարվածներ եղան։ Ամենամեծ հարվածը մեր միասնականությանն էր ուղղված և առանց որի չէինք կարող հասնել հաջողությունների»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ։  

«Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքին, որ զինվոր չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալ, ավելացրել է՝  և գեներալ չէ այն գեներալը,  որը  դադարում է ոգով զինվոր դառնալուց ․ նրանք բոլորը հոգով զիվոր են եղել , կարճ ժամանակահատվածում տիրապետել են Գերագույն հրամանատարի խնդիրներին։ Փոխարեն  պատերազմի ժամանակ գնայինք գրկեինք հրամանատարին,զինվորին , բոլոր միջոցներով ապահովեինք, ազգը թիկունք դառնար բանակին,  դրա փոխարեն ամբողջ  ներուժը կուտակվում է հրապարակներում , փոցոներում, ուժային կառույցների ներուժն օգտագործվում է մարդկանց  աթոռները , աձնական անվտանգությունը պահելու ուղղությամբ ,  դրա համար թուրքը հայտնվել է մեր սահմաններից ներս»,-նշեց Սեյրան Օհանյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ