«Քաղաքացի Փաշինյան Նիկոլի հայատյացությունը հայտնի է եղել միշտ , այսինք նա Հայաստանի, հայկականության , հայության նկատմամբ ատելությամբ է վերաբերվում․ միակ բանը , որ այս իշխանության մոտ չի ստացվել , այն է , որ ամբողջապես Արցախն Ադրբեջանին չեն տվել ի սկզբանե»,-նշեց իրավապաշտպան Լարիս Ալավերդյանը՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ։
Նրա խոսքով իշխանությունը մոռացել էր, որ տարածաշրջանում այլ պետություններ շահեր ունեն և թույլ չեն տալու ամեն մեկն ինչ ուզի անի։
«Իհարկե կա տիեզերական արդարություն և բոլորը պետք է կանգնեն դատաստանի առջև։ Իշխանությունները դեռ մնալու են որոշ ժամանակ, որովհետև նրանք կատարում են այն ծրագիրը, որն ամբողջովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական քաղաքականությանն ու նպատակին։ Հիմա ինչ պետք է անել․ պետք է հանրային տրիբունալ ստեղծվի հենց այն քաղաքական ու իրավաբանական հանրույթի կողմից , որն այսքան ջանասիրաբար հավաքագրել է տեղի ունեցած հանցագործությունների մասին վկայությունները»,-նշեց Լարիսա Ալավերդյանը» ։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը