19 10 2021

Երբ ես խոսում եմ՝ ձեր ձայնը չբարձրացնեք․ Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին



«Հայաստան» խմբակցության պատգամավոր գեղամ Մանուկյանը ԱԺ  Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում  նշեց, որ նախորդ մեկ ամսվա ընթացքում ընդդիմությունը փորձ է արել Հայաստանի շուրջ առկա տարբեր սպառնալիքների վերաբերյալ քննարկումներ անել ԱԺ-ում՝ ՊՆ-ի ԱԱԾ-ի ներկայությամբ, բայց ԱԺ ղեկավարությունն անգործություն է ցուցաբերել և մինչ այժմ Խորհրդարանում չեն եղել  քննարկումներ։

Խոսելով  Հայաստանի անվտանգային խնդիրների մասին և ընդգծելով, որ հանրությունը պետք է տեղյակ լինի սահմաններին տիրող իրավիճակի մասին, Գեղամ Մանւոկյանը նշեց․

«ՀՀ քաղաքացին պետք է իմանա՝ ինչպիսին է իր երկրի վիճակը, իր երկրի սահմանների պաշտպանվածությունը, որպեսզի պատգամավորների ահազանգերին արձագանք տրվի, որպեսզի, ինչպես երեկ եղավ, ԱԱԾ-ն խուճուճ ձևակերպումներով մոլորության մեջ չգցի ՀՀ քաղաքացուն, որպեսզի զինվորի ծնողն իմանա՝ ինչ վիճակում է ծառայում իր որդին»,-ասաց պատգամավորը:

Լսելով ոչ ցանկալի հայտարարություններ՝ սահմանին զինվորների անվտանգ ծառայության վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանը կրկին ընդհատեց Մանուկյանին։  

«Դուք հիմա շեղվում եք թեմայից, և անցնում եք լրիվ այլ թեմայի, ձեր ժամանակը սպառվել է, ավարտե՛ք: Դուք հնարավորություն ունեք այդ բոլոր հարցերով խոսել մեր օրակարգի շրջանակներում»,-բղավելով ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Գեղամ Մանուկյանն էլ զգուշացրեց Անդրանիկ Քոչարյանին, որ իրեն չընդհատի և ձայնը չբարձրացնի.

«Պարո՛ն Քոչարյան խնդրում եմ, մյուս անգամ չընդհատեք»,-արջագանքեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութւում․

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ