«Երբ առողջապահության նախարար Ավանեսյանը գնում է կատավարության նիստ և լացակումած ձայնով դժգոհում մի խումբ անձանցից , ուզում եմ շեշտել, որ միակ խանգարող հանգամանքը ՀՀ-ում իրենց սխալ և սուտ մոտեցումներն են ։ Ասում են հղիներին հակացուցումներ չկա, այն ինչ պատվաստանյութի ներդիրի մեջ գրված է, որ կա , հարց է առաջանում՝ ի՞նչ բարոյական իրավունքով են այս շենքում գտնվող անձինք ժողովրդին ուղղորդում առողջության ծանր վնաս հասցնելուն»,- կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց իրավաբան Էմիլ Մարկոսյանը։
Ի դեպ, Առողջապահության նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ ու հանրային գործիչներ՝ առողջապահության նախարարի հայտնի հրամանը վերանայելու, չեղարկելու պահանջով․ ըստ այդ հրամանի նախատեսվում է կամ պատվաստվել, կամ ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնել:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը