Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածու Հարություն Սինանյանը։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Սինանյանի փաստաբանը։
Նշենք, որ այսօր ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում Գորիսում ՏԻՄ ընտրություններ են։
«Արդեն 20 րոպե կանգնած եմ Ոստիկանության բաժնի դիմաց և ոստիկանները թույլ չեն տալիս բարձրանալ, տեսակցել բերման ենթարկվածին։ Սա ապօրինություն է, մենք սրա մասին ահազանգել ենք ոստիկանության թեժ գիծ։ Այստեղ ոստիկանապետն ասել է թող համբերեն»,- ասաց փաստաբան Մելքոնյանը, հայտնելով, որ տեղյակ չէ, թե ինչ հիմքով է բերման ենթարկվել ավագանու անդամի թեկնածուն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը