16 10 2021

Գյումրիում ընտրությունից առաջ մինչև 50.000 դրամ օգնություն է բաժանվել՝ մարզպետի որոշմամբ. 168.am

Գյումրիում ընտրությունից առաջ մինչև 50.000 դրամ օգնություն է բաժանվել՝ մարզպետի որոշմամբ. 168.am

Գյումրեցի 42 ընտանիք 20-50 հազարական դրամ միանվագ օգնություն է ստացել կայանալիք ընտրություններից առաջ՝ մարզպետարանից։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։

Եվ նախորդ՝ համապետական ընտրություններից մնացած սովորույթի համաձայն, այս անգամ էլ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ 1 միլիոն 700 հազար դրամ է բաժանվել 48 ընտանիքի, որոնցից 42-ը հենց Գյումրիի բնակիչներ են, իսկ 6-ը՝ այլ համայնքներից։

Թե ինչո՞վ է պայմանավոված, որ ընտրություններից առաջ մարզպետարանը պարզել է, որ մինչև 50 հազարական դրամ միանվագ օգնություն ստանալու կարիք ունեցող ընտանիք կա, և հատկապես՝ մայրաքաղաք Գյումրիի բնակիչները և ոչ թե, ասենք, մարզի հեռավոր գյուղերում ապրող բնակիչները, հայտնի չէ, համենայն դեպս մարզպետի ստորագրած որոշման մեջ որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն նշված չէ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ