«Սա անվստահություն է իշխանությյան նկատմամբ , իշխանությունն էնքան է խաբել ժողովրդին, որ անգամ ամենալավ նախաձեռնությունը ի սկզբանե դիտարկվում է մեղավորության կանխավարկածի տեսանյկյունից, այսինքնիշխանությունը մեղավոր է , քանի դեռ հակառակը չի ապացուցել կյանքը, թե չէ մենք բժիշկ չենք, որ հասկանանք պատվաստանյութն ինչքանով է արդյունավետ, ինչքանով՝ չէ»,- նշեց Գևորգ Պետրոսյանը՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ ։
Բանախոն ընդգծեց, որ ՀՀ սահմանադրության 25-րդ հոդվածը անձին իրավունք է վերապահում հրաժարվել իր համար կասկածելի բժշկական փորձերից․
«Այն, որ սա բժշկական փորձ է , էստեղ երկրորդ կարծիք չկա, քանի որ չկա որևէ միջազգայնորեն ճանաչված կազմակերպության պաշտոնական եզրակցություն, օրինակ ԱՀԿ-ի, որ պատվաստանյութ ընդունելը բացառում է հայտնի համավարակով վարակվելու հնարավորությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը