14 10 2021

Այո՛, իմ աշխատասենյակի պատին փակցված է վարչապետի լուսանկարը․ Ռուստամ Բադասյան



«Այո, փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետև այդպիսին է սահմանված նոր կարգը»,- լրագրողների հետ  ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ,  պատասխանելով հարցին, թե իր աշխատասենյակի պատին է՞լ է Փաշինյանի լուսանկարը փակցված։

Բադասյանը հավելեց, որ թեպետ այդ առնչությամբ որևէ օրենսդրական կարգավորում չկա, բայց կա ընդունված կարգ, և այդ կարգը պահպանվում է։

«Բնականաբար, կառավարությունում է որոշվել այդ կարգը», - ասաց նա։

Լրագրողների հարցին՝ Փաշինյանի լուսանկարը ինքն է՞լ է «պետական խորհրդանիշ» համարում, ինչպես, օրինակ, իր գործընկեր Կարեն Անդրեասյանը, Ռուստամ Բադասյանն ուղիղ չպատասխանեց, միայն հորդորեց ՊԵԿ-ի հետ կապված հարցեր տալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ