14 10 2021

«Կադրային ջարդ» ՊԵԿ-ում չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն․ ՊԵԿ նախագահ



« «Կադրային ջարդ» ՊԵԿ-ում չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն,  որը բանական է ցանակացած պետական մարմնի համար ,  և կարող եմ ասել, որ կադրային քաղաքականության հիմքում  ընկած է մեկ սկզբունք,  այն, որ առաջխաղացման նախապատվությունը տալիս ենք այն աշխատակիցներին, ովքեր ունեն համապատասխան պոտենցիալ  և իրենց ցուցաբերել են որպես պրոֆեսիոնալ կադրեր։ Մնացած բոլոր փոփոխությունները բնական երևույթ են։ Այսինքն, վարչության պետերի փոխատեղումներ կան, նոր նշանակումներ կան, և հիմնական մասը համակարգի ներսից են», - լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝  կառույցում իր կողմից կադրային ակտիվ փոխատեղումների մասին  հարցին ի պատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ