13 10 2021

Ներկա իշխանության ամբողջ գործունեությունը նպաստել է, թե՛ պատերազմի սկսելուն, թե՛ նրա նման ելքին․ Լարիսա Ալավերդյան



«Մենք պետք է հասկականք, որ սա հասարակ ագրեսիա չէ, այլ՝ ցեղասպանական է»,-«Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ»  խորագրով քննարկման ժամանակ շեշտեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը ցեղասպանություն որակելու համար կա գիտական հիմնավորում, քանի որ այն իրականացվել է կոնկրետ հայ ժողովրդի դեմ:

Ալավերդյանը հորդորեց կիրառել ոչ թե «պատերազմ» եզրույթն, այլ ագրեսիան, քանի որ այն  ավելի ճիշտ է արտահայտում Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները:

Բանախոսը հայտնեց, որ Արցախի տարածքների օկուպացիայի հետևանքները վերացնելու համար պետական ռազմավարությունը մշակելիս պետք է նկատի ունենալ, որ այնտեղ իրականացվել է ադրբեջանաթուրքական հանցագործությունների մի փունջ և այն միջազգային հանրությանը հասցնելու համար պետք է օգտվել նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի փաստահավաք խմբի կուտակած նյութերից:

Ալավերդանն ասց, որ արցախցիների դեմ իրականացված երկրորդ խումբ  հանցագործությունները մարդատյաց բնույթի են, որոնց մասին հարուստ տեղեկատվություն են տարածել հենց Ադրբեջանցիները և հավելեց, որ կա նաև ռազմական հանցագործությունների խումբը:

Նա հորդորեց չմոռանալ, որ ագրեսիան խաղաղության դեմ հանցագործություն է եղել՝ փաստելով, որ 25 տարի եղել է խաղաղության անժամկետ պայմանավորվածություն, որը խախտվել է հրահրված ագրեսիայով:

«Երբևէ չեմ լսել, որ այս իշխանությունները հայտարարեն, որ եղել է խաղաղության դեմ հանցագործություն»,-շեշտեց ՀՀ նախկին օմբուդսմենը:

Ըստ Ալավերդյանի՝ այդ հանցագործությունները պետք է դրվեն պայքարի միասնական ռազմավարության հիմքում, իսկ դրա համար պետք է հավաքագրել և մեկտեղեր բոլոր հանցագործությունները:

«Բայց տեղի է ունեցել զուգահեռ հանցագործությունները: Ներկա իշխանության ամբողջ գործունեությունը նպաստել է, թե՛ պատերազմի սկսելուն, թե՛ նրա նման ելքին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ