Փաստաբանական 25 տարվա գործունեության ընթացքում ես չեմ հանդիպել մի երևույթի, երբ կողմին զրկում են տարրական իրավունքներից, և դատավորը նիստից նիստ հանգիստ տոնով ասում են, որ «դուք հնարավորություն ունեիք ծանոթանալու նյութերին» և «նիստը շարունակվում է, անցնում ենք հաջորդ փուլ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունները:
Փաստաբանի խոսքով՝ դատարանի առջև ընդհանրապես արդարադատություն իրականացնելու կամ մարդու իրավունքները պաշտպանելու խնդիր դրված չէ: Հակառակը, խնդիրն առաջ գնալն է, և այդ ճանապարհին դատարանը ոչնչի առջև կանգ չի առնում:
«Դատավոր Դանիբեկյանն անում է ամեն ինչ, որպեսզի Արմեն Գևորգյանը մնա առանց պաշտպանության: Բայց արդյունքում կպարզվի, որ դատարանի որոշումն անօրինական է»,- ասաց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը