Hraparak.am-ը գրում է․
«Մեր տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում և հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ։ Նույն այդ տեղեկություններով` կան բերման ենթարկված անձինք։
Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արտակ Ջումայանը, որն այժմ առողջապահության փոխնախարարն է, հաստատեց մեր լուրը ԱԱԾ-ի կողմից գործողություններ անելու վերաբերյալ` նշելով, որ դա վարչապետի հրամանն է։
Ինչ վերաբերում է կեղծ տեղեկանքներ գտնելուն և անձանց բերման ենթարկելուն` ասաց, որ վստահում է իրավապահներին։
Նշենք, որ ՀՀ-ում պատվաստված բնակչության մոտ 10 տոկոսի մի մասը օտարերկրացիներ են, մի մասը՝ «ֆեյք» պատվաստվածներ, մի մասն էլ՝ իրական պատվաստում ստացածներ: Եվ անգամ այս բոլորը միասին վերցրած՝ տարածաշրջանում պատվաստման ամենացածր ցուցանիշը Հայաստանում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը