«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարություններին․ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ օրինագծի մասին խոսելով , նշեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով դիմել են ՍԴ՝ համայնքների խոշորացման սահմանադրականությունը վիճարկելու հարցով։
«Հանրապետության նախագահը հերթական անգամ չգտնվեց Սահմանադրության իր լիազորությունների շրջանակում , ստորագրեց առերևույթ հակասահմանադրական այս օրենքը ։ Ակնհայտորեն այս խոշորացումը, որն ունի քաղաքական նպատակ , սեփական իշխանությունը առավել ամրապնդելու, բոլոր տարածքներում ՔՊ-ական իշխանություն հաստատելու մտադրությամբ խոսում է այն մասին, որ այս մարդը չի էլ հետ կանգնում իր ապօրինի վարքագծից ։ Երկրորդ՝ հրահանգ տվեց իրավապահ մարմիններին, պահանջեց որպեսզի իրեն զեկուցեն սա ոչ այլ ինչ է , քան՝ իրավական տեսակետից լիազորությունների չարաշահում , առերևույթ հանցագործություն , որովհետև չի կորղ գործադիր իշխանության ղեկավարը պահանջի կալանավորումներ ու ձերբակալություններ․ մեր գործընկերները , որ անազատության մեջ են գտնվում , հստակ քաղաքական պատվեր է ենթադրում»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը