ՀՀ երկրորդ նախագահը ցավակցական խոսք է հղել՝ ականավոր պետական գործիչ Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ․
« Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին: Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ:
Մեծ ջերմությամբ եմ հիշում իմ ուսումնառության տարիներին Վիգեն Չիտեչյանի մարդկային և դասախոսական որակները:
Խորին ցավակցություններս եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի մերձավորներին և հարազատներին, բոլոր այն մարդկանց, ովքեր պատիվ են ունեցել աշխատելու այդ հայրենանվեր և արհեստավարժ մարդու հետ»:
Ռոբերտ Քոչարյան
07.10.2021թ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը