Ամերիաբանկը Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 139 հասցեում բացեց իր նոր`«Հրազդան» մասնաճյուղը:
Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ը:
«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Հրազդան» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:
«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.
Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.
Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար
«Հրազդան» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող հյուրընկալ անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը