29 09 2021

Պատերազմում զոհվել է Արցախի 742 զինծառայող, 45 զինծառայող համարվում է անհետ կորած․ Սերգեյ Ղազարյան



44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի Հանրապետության 742 զինծառայող, Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած, սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, գերեվարման մեջ է 38-ը:

Այս մասին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

«Պատերազմի հետևանքով ունենք մոտ 42 000 տեղահանված, որոնցից 38 154 քաղաքացի զրկվել է բնակավայրից ու անշարժ գույքից։ Տեղահանվածներից 15 000–ը Ստեփանակերտում է, 5 000-ը՝ Արցախի շրջաններում։ Տեղահանված ու ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատածները 20 717-ն են, նրանց 30 տոկոսը բնակություն է հաստատել Երևանում, 70-ը՝ մարզերում», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ