Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ մարտական գործողություններ էին: Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել:
Հայաստանի վարչապետն առավոտյան ժամը 08:10 րոպեին ֆեյսբուքյան իր էջով պաշտոնապես դիմեց հայ ժողովրդին, բոթելով պատերազմի լուրն ու ամենակարևորը՝ չմոռացավ շեշտել. ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ. արտահայտությունը, որ մեզ ուղեկցելու էր 44 օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ու հետո, արդեն կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումից հետո էինք հասկանալու, որ հաղթելով՝ պարտվել ենք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը