Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերության օբյեկտներին և Ուկրաինայի ԶՈՒ ավիացիոն բազաներին։
Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Նշվում է, որ Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հստակ հաստատում են քաղաքի ներսում զենիթահրթիռային համակարգից արձակված ուկրաինական ՀՕՊ հրթիռի անկման հետևանքով ոչնչացման փաստը։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից նշել են, որ նման սադրանքների նպատակն է ապահովել Կիևի ռեժիմի հետագա ֆինանսավորումը և պատերազմի շարունակությունը «մինչև վերջին ուկրաինացի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը