03 05 2024

Պատերազմից 3 ու կես տարի անց ինչ է պատմում Արցախի հերոս Կարեն Ջալավյանը



«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել էր զորամասի հարևանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս հրամանատարությունից ես խնդրեցի և պահանջեցի հավելյալ ուժեր և միջոցներ հատկացնել զորամասն արտաքին աշխարհին կապող Թաթառ գետի վրա տեղակայված երկու երկաթբետոնե կամուրջները պաշտպանելու համար»:

Այս մասին «Մարտական եղբայրություն» միաբանության հետ զրույցում նշել է  Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ):

Նա որոշ մանրամասներ է պատմել պատերազմից, մասնավորապես, միաբանության անդամ Արման Պետրոսյանի մասին, ով Կիրանցի դեպքերի պատճառով կալանավորված է։

«Երրորդ օրը ԵԿՄ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդից մեկ հատուկ նանակության վաշտ՝ մոտ 100-հոգանոց, տեղակայվեց Վահե-1 և Վահե-2 կամուրջների պաշտպանության համար: Երբ պատերազմի 7-րդ օրը հարևան զորամասը հակառակորդն ամբողջությամբ գրավեց, Մատաղիս  բնակավայրը ևս, ես իջա, որ տեղում իրավիճակը հասկանամ զորամասի աջ թևում, որպեսզի հանկարծ շրջափակման մեջ չհայտնվենք: Ես Վահե-1 անցակետում, որտեղ տեղակայված էր վաշտից մի խումբ, այդ թվում Արմանը Պետրոսյանը, երջանկահիշատակ Մենուա Հովհաննիսյանը, որ նահատակվեց և հետո արժանացավ Արցախի հերոսի կոչման, ես խնդիր առաջադրեցի, որպեսզի խմբի տղաներից հարձակողական գործողությունների համար տղաներ առանձնացնեն:

Ինքն ու Մենուան իրենց համաձայնությունը տվեցին և հայտնեցին, որ պետք է համագործակցեն վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանի հետ և պատասխանը երեկոյան կփոխանցեն: Դա ամսի 2-ի ժամը 5-ն էր, երբ Մատաղիսի զորամասն ամբողջությամբ անծանոթ ճանապարհով  հետ էր նահանջում դեպի նոր տեղակայման վայր: Հաշվի առնելով, որ իրենց զորամասին ծանոթ ճանապարհը՝ Մատաղիսից դեպի Մարտակերտ, հակառակորդն արդեն վերցրել էր ուղիղ նշանառության տակ, հրթիռահրետանակոծում էր տանկերով, լեռնային, անտառային այլընտրանքային ճանապարհով էր զորքը հետ քաշվում և մեծ էր այդ վաշտի տղաների գործունեությունը, որոնք կազմակերպեցին Մատաղիսի զորամասի հետ նահանջը, որովհետև անծանոթ տեղամասում թե՛ սպայական կազմը, թե՛ կամավորները, մոլորվել և լճի մի ափով էր գալիս, մի մասը՝ մյուս կողմով: Տղաները առաջանում էին, խմբերով ուղեկցում:

Ամսի 2-ին պայթեցվեցին այդ երկու կամուրջները, որ հակառակորդն առաջխաղացում չունենա այդ երկու ուղղությամբ, բայց պայթեցումից հետո 7-րդ, 8-րդ օրն անտառներում Մատաղիսի զորամասից մոլորված զինծառայողներ էին դեպի մեր զորամաս գալիս:

Ամսի 3-ին, երբ կամուրջները պայթեցված էին, անձնակազմի խնդիր ունեինք, ես խնդրեցի վաշտի հրամանատարին, որ վաշտը տեղակայենք առաջնագծին մոտ բնագծում՝ հակառակորդի հետագա գործողությունները զսպելու և պաշտպանությունն ամուր կազմակերպելու համար: Վաշտի 100 հոգուց 35 հոգին համաձայնեցին, մասնակցեցին և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական գործողություններին: Հարձակողակն գործողություններից մեկի ժամանակ 4 հոգու հետ նահատակվեց նաև Մենուան՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:

Մինչև հոկտեմբերի 24-ը Արմանը խմբի տղաների հետ իմ հանձնարարությամբ ցանկացած կետում էր, երբ իրավիճակը լարվում էր, ես վստահ էի, որ Արմանի գլխավորությամբ խնդիրները պատվով ենք իրականացնում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ