26 09 2021

Հիշատակի երթի մասնակիցները վառվող ջահերն ու մոմերը դրեցին զոհված հերոսների շիրիմներին



Գարեգին Նժդեհ հրապարակից ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերին մեկնարկած  երթի մասնակցեցին հազարավոր մասնակիցներ՝ ջահերով։ մասնակիցները ոտքով գնացին Եռաբլուր զինվորական պանթեոն:

Երթի ընթացքում հնչում էին պատերազմում զոհված հերոս նահատակների անունները իսկ երթը առաջնորդում էին հոգևորականները, որոնք Եռաբլուրում հոգեհանգստյան կարգ մատուցեցին։

Երթի մասնակիցները  վառվող ջահերն ու մոմերը  դրեցին զոհված հերոսների շիրիմներին։

Նշենք, որ հիշատակի երթը կազմակերպել էր «Հայաստան» դաշինքի, որի առաջնորդները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասնակցում էին երթին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ