Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը՝ Ազատ Մանուկյանը:
Ազատ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 18:00-ից՝ Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, Քանաքեռի գերեզմանատուն:
Yerevan․Today-ի խմբագրակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Գեղամ Մանուկյանին և իր ընտանիքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը