21 09 2021

Ազգը պետք է զարթնի ու հասկանա, որ Փաշինյանի հետ գնում ենք դեպի անդունդ. քաղաքացի



«Փաշինյանը ոնց ուզում, այդպես էլ անում է, դա ժողովրդի սխալի արդյունքն է , էն սխալի, որով իրեն տվեց «երկաթյա» քվե»,-նման կարծիք հայտնեց քաղաքացին՝ Yerevan.Today-ի հետ զրույցում: Հարցին, թե ինչպես պետք է ժողովուրդն ուղղի նույն սխալը, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Սխալն ուղղելու միակ տարբերակն այն է, որ  ազգովի դուրս գանք բողոքի:  Այն ճանապարհով, որով քայլելով Փաշինյանը  եկավ, նույն ճանապարհով  իրեն պետք է ասվի ցտեսուսթյուն : Ազգը պետք է զարթնի ու հասկանա , որ տվյալ անձի հետ մենք գնում ենք դեպի անդունդ , կորցնում ենք մեր պետականությունը, մեր ինքնությունը, ազգայինը:  Եթե էսպես շարունակվի  ամենաշատը 15 տարի հետո մեզ մոտ ավելի շատ ադրբեջանցի կապրի քան՝ հայ ու մի  «գեղեցիկ»  օր էլ Հայաստանը կճանաչվի Թուրքիայի կամ Ադրբեջանի վարչական տարածք: Այն մարդը, որը կարող է երկիրը ուշքի բերել, Ռոբերտ Քոչարյանն է, մեկ անգամ նա  ապացուցել է»,- նշեց  քաղաքացին:  

Մանրամասները՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ