16 09 2021

Որ մենք էս Վարդենիսը թողնենք, գնանք, վաղը թուրքը Երևանում ա․ պետք ա գան իրենց ջնջելով գնան, որ իմանան․ Գեղամասարի բնակիչ



Համայնքների խոշորացմանը դեմ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը։

Գեղամասարի բնակիչներից մի կին լրագրողների հետ զրույցում բարկացա նշեց․ «Մեր կարծիքը հարցրե՞լ եք, ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ: Մի տաքսին արժի 2000 դրամ, մի թուղթ վերցնելու համար 10 հազար դրամ ենք ծախսում: Հետո՞, ի՞նչ ենք անելու: Մեր գյուղերը ավելի լավ է ընդհանրապես առանձնացնեն, քան միացնեն: Մեզ ասե՞լ են՝ նման բան ենք անում, որ միանգամից հայտարարում են, թե միացնում ենք: Չենք բացելու ճանապարհը, ես կգնամ նախարարություն, ԱԺ-ի դիմաց կնստեմ, թող նրանց էրեխեքը մերոնց նման ապրեն»:

Բնակչուհին բողոքեց նաև․ «Ոչ ապրուստ են տալիս, ոչ աշխատանքի տեղ են տալիս, ոչ ապրելու հնարավորություն են տալիս,  ոչ էլ անվտանգություն են ապահովում, ինչի՞ պետք է էստեղ ապրենք։ Մենք էս Վարդենիսից եթե թողնենք գնանք, վաղն էդ թուրքը Երևանում է լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ