«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօր տեսակցել եմ նրան, գիտակցություն ունի, բայց խնդիրներ կան շնչառությա հետ։ Շատ ծանր է շնչում՝ համապատասխան սարքերի միացմամբ։
Նախօրեին հայտնել էինք, որ պրոֆեսորի մոտ թոքաբորբ է ախորոշված, բացի այդ՝ այլ հիվանդություններ ևս առկա են։ Այսօր հարցում եմ կատարել «Քանաքեռ- Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրենին, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեմ՝ ինչ նոր հիվանդություններ են ախտորոշվել։
Շաքարային դիաբետի նույն ծանր ձևն է պահպանվում՝ երկրորդ տիպի, ստանում է մեծ քանակությամբ ինսուլին։ Արմեն Չարչյանը ժամանակին նաև ինֆարկտ է տարել, որը կրկնվելու հատկություն ունի», - ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը