Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Կարեն Սարուխանյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»:
Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանը զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը