05 09 2021

Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքում, կա վիրավոր. կասկածյալը ՊՆ զինծառայող է. shamshyan.com

Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքում, կա վիրավոր. կասկածյալը ՊՆ զինծառայող է. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին,  կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից  ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված  իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է  տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:
 

Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնութունն էին ցուցաբերում, Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանի, Կոտայքի բաժնի պետ Ս. Ռուստամյանի գլխավորությամբ,  ստացված օպերատիվ տվյալներով  պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է  Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած  ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու ապա նրանց միացած Աբովյանի  քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո  Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված  միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝  սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի  բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում,  ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ