03 09 2021

Ջալալ Հարությունյանը հրամայել է՝ «հանկարծ չկրակել, մերոնք են», պարզվել է՝ հայկական համազգեստով թշնամիներն էին



Երբ դիվիզիոնի հրամանատարը տեսել էր թշնամու տեղաշարժը, զեկուցել էր ԱՀ ՊԲ հրետանու պետին, որ ունենք մեծաթիվ քանակությամբ անձանց տեղաշարժ ու քանի որ չի տիրապետում, թե դիմացը հայեր են, թե թշնամին, նրանք չգիտեին էլ որն է առաջնագիծը, որևէ մեկը պատկերացում չուներ, անորոշ տեղանքում ստացել են ինչ-որ նշանակետ, իսկ Բաղդասարյանը զեկուցել է Ջաջալ Հարությունյանին և վերջինս ասել է, որ հայեր են, հանկարծ չկրակեն: Հետագայում պարզվել է, որ մոտեցողները 250 հոգանոց թշնամական ստորաբաժանում է եղել, որոնց կեսը՝ հայկական համազգեստով: Պատմեց ՊԲ սպա Գևորգ Գևորգյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։

Փաստաբանը նշեց, որ հիմա Ջալալ Հարությունյանը այլ կերպ է մեկնաբանում․

«Ջալալ Հարությունյանն ասում է «ես էդտեղ չունեի ԱԹՍ-ներ, չունեի կամեռաներ, ես չէի կարող պատասխան տալ՝ մերոնք են, թե՞ չէ։ Ես դրա համար ասել եմ՝ կարող ա մերոնք են, կարող ա՝ չէ, զգույշ կլինեք, որ մերոնց չկրակեք»,- ներկայացրեց պաշտպանը։

Նա նկատեց, որ 10 րոպեում տրվել են իրար հակասող 5 տարբեր հրամաններ՝ ստեղծելով անորոշ վիճակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ