02 09 2021

Որ հասկանաք թե ով է Գնել Սարգսյանը, հիշեցնեմ, որ նա ՔՊ-ական դարձավ, երբ ՔՊ-ականները ՔՊ-ական չէին. Գեղամ Նազարյան

Որ հասկանաք թե ով է Գնել Սարգսյանը, հիշեցնեմ, որ նա ՔՊ-ական դարձավ, երբ ՔՊ-ականները ՔՊ-ական չէին. Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

Վարչախմբի ներկայացուցիչները հրապարակային ելույթներում, միջանցքային զրույցներում սիրում են խոսել հանդուրժողականությունից, կառուցողականությունից, համերաշխության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունից, բայց... Գնել Սարգսյանը, որը եւ գրող է եւ դերասան եւ քաղաքական գործիչ, իր Ազատ շփումով, որը եթեր է հեռարձակվում իշխանամետ հեռուստաալիքներից մեկով, քարոզում է ատելություն, թշնամանք, սերմանում անհանդուրժողականություն, մարդկանց հասցնում ծանր վիրավորանքներ։

Եւ այսքանից հետո խոսում եք հանդուրժողականությունի՞ց, կառուցողականությունի՞ց։

Միայն չասեք, թե հեռուստաընկերությունն ազատ է, իսկ մենք ինչ կապ ունենք։ Չասեք միայն այն պատճառով, որ մենք գիտենք թե ումն է այդ հեռուստաընկերությունը եւ ամենակարեւորը՝ Գնել Սարգսյանը ՔՊ շարքային անդամ չէ, այլ խորհրդի անդամ։

Որ հասկանաք թե ով է Գնել Սարգսյանը, հիշեցնեմ, որ նա ՔՊ-ական դարձավ, երբ ՔՊ-ականները ՔՊ-ական չէին։ Նա ՔՊ խորհրդի կազմում հայտնվեց այս տարվա հունվարին։ Սա շատ խոսուն վկայություն է, թե ինչպիսի արժեհամակարգի կրող է Գնելը։

Ու հիմա ՔՊ-ի հենասյուներից մեկն է նա, իսկ իր հաղորդումը ոչնչով չի զիջում յութուբյան այն հայտնի ալիքներին, որոնց վերնագրերը շատ խոսուն են՝ Էրդողանը Նիկոլին խնդրում է չգրավել Թուրքիան, Ռոբերտ Քոչարյանը գերիներին պահում է իր նկուղում, Արցախը ծախել են նախկինները՝ դեռ 92- ին, Մակրոնի զորքերը մտան Վան՝ Էրդողանը թքեց։ Գնել Սարգսյանը այս մակարդակի հաղորդում է վարում եւ նա ձեր հենարանն է, ՔՊ-ականներ։ Այնպես որ, հանդուրժողականությունից խոսելուց առաջ դիտեք ձեր հենասյուն գնելիկի հաղորդումներ։ Ու մի մոռացեք նրան հասցնել իրեն բաժին հասած խոտը, ինչպես ասում է Հախվերդյանն իր հայտնի երգերից մեկում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ