«Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն» («Caucasus Heritage Watch») ահազանգել է Արցախում, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող Մակուն կամրջի ավերման մասին:
Այն քանդել է ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո՝ գետի հատվածում արվող ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:
Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավիրվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրը նշում է նաև, որ ճանապարհի շինարարությունից բացի, ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը, որի վրայով անցնում էր կամուրջը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը