Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Հանձնաժողովի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս ընդդիմադիր խմբակցություններին հնգօրյա ժամկետում նոր թեկնածություն ներկայացնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը