26 08 2021

Սպանության փորձ Գյումրիում․ պատճառը քաղաքական է․ aravot.am

Սպանության փորձ Գյումրիում․ պատճառը քաղաքական է․ aravot.am

aravot.am-ը գրում է․

Երկուշաբթի օր՝ ժամը 18․30-ի սահմաններում՝ ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց արտառոց պատմություն է տեղի ունեցել․ մի երիտասարդ, մեքենայից իջնելով, կացնահարել է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանի դեմ։ Նշենք, որ «Գյումրին կռնա» նախաձեռնությունը մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Պարզվում է՝ երիտասարդն այս նախաձեռնության անդամների գաղափարները չի կիսում, այլ քաղաքական հայացքներ ունի և որոշել է նրանց դեմ պայքարել նրանց տեսանյութերի տակ վիրավորական արտահայտություններ գրելով ու նաև կացնահարելով։

Այսօր «Ազգային արժեք» ակումբի անդամները «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում ասուլիս էին հրավիրել՝ մանրամասնելով, թե ինչպես է սկսվել մահափորձ կատարելու պատմությունը։ «Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը պատմեց, որ իրենք հյուրընկալվել են Գյումրու հեռուստաընկերություններից մեկում, այնուհետ այդ տեսանյութը տեղադրել են «Ազգային արժեք»-ի ֆեյսբուքյան էջում։ Մի երիտասարդ վիրավորանքներ է գրել և երբ ակումբի անդամները պարզել են, որ նա ֆեյք չէ, այլ իրական անձ է, փորձել են հանդիպել ու հասկանալ, թե ինչն է պատճառը։

Ըստ Վարդան Սրտաշյանի, նրա հեռախոսահամարը գտել են, զանգահարել են ու ամենատեսանելի տարածքում՝ ՀՀ տնտեսագիտական համալսարանի դիմաց որոշել են նրա հետ հանդիպել։ Արմեն Ներսիսյանը, որը Շիրակի պետական համալսարանի դասախոս է, մտածել է զրուցի երիտասարդի հետ, հարթի խնդիրը, որպեսզի վերջինս որպես գործելաոճ՝ չընտրի հայհոյանքն ու վիրավորական արտահայտությունները։ Երիտասարդը, որը հեռախոսով արդեն իսկ հայտարարել էր, որ «ինչ գրել է, լավ է արել, ատում է իրենց քաղաքական հայացքները», գալով տնտեսագիտական համալսարանի դիմաց ու մեքենայից իջնելով՝ միանգամից կացնահարել է Արմեն Ներսիսյանին։ Կացնով վնասել է Արմեն Ներսիսյանի ձեռքը (տես լուսանկարում), այդ պահին վրա են հասել «Ազգային արժեք» ակումբի անդամները, միջամտել, այլապես ողբերգական ավարտ կունենար։ Ապշեցնողն այն է, որ երիտասարդը կացնով վրա հասնելու պահը տեսանկարահանելն անձամբ է նախաձեռնել ու տարածել է համացանցում՝ հատկապես «Ազգային արժեքի» էջերի տակ։ Այս մասին ասաց Արմեն Ներսիսյանը։ «Սա քաղաքական կոչվող դաշտի պատկերն է, որն այսօր արտահայտվում է ծեծկռտուքներով, , մուրճով, ասֆալտին փռելով և այլն։ Ըստ էության, սա տեսակի կռիվ է արդեն դառնում, որովհետև բազմիցս շեշտել ենք՝ եթե այս ուղղությամբ էինք գնում, մենք հաստատելու ենք անարժեքային դիկտատուրա։ Եվ կարծես թե արդեն այդ դիկտատուրայի պահպաններն են ի հայտ գալիս», -մտահոգված է Արմեն Ներսիսյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ