14 08 2021

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում պատարագ կմատուցվի

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում պատարագ կմատուցվի

Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Բերկրառատ այս տոնի առիթով, Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին Սուրբ Պատարգ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ