09 08 2021

Աժ-ն անտեսում է քաղհասարակության հորդորը, պահանաջն ու կոչը․ Panorama.am

Աժ-ն անտեսում է քաղհասարակության հորդորը, պահանաջն ու կոչը․ Panorama.am

panorama.am-ը գրում է․

Ազգային Ժողովի աշխատակազմում անտեսում, արհամարհում են քահհասարակության ՝ մասնավորապես լրագրողական կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների, փորձագետների հորդորը, պահանջը, կոչը՝ Panorama.am-ի լուսանկարչի՝ խորհրդարան մուտքի արգելքը վերանայելու որոշումն անհապաղ վերացնելու մասին։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը, որ ստորագրել է այդ որոշման ներքո, քիչ առաջ Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց, այդ հարցի վերաբերյալ դեռ քննարկում չի  եղել, եթե լինի, խմբագրությանը տեղյակ կպահի։

Հարցին, թե ինչու քննարկում չի եղել, չե՞ն կարևորել հարցը, Գրիգորյանն արձագանքեց. «Ախր դուք բառեր եք օգտագործում, դուք նայո՞ւմ եք մեր լայվերը, նիստերը մեր նայո՞ւմ եք։ Տեսնո՞ւմ եք,  որ ԱԺ հանձնաժողովների նախագահներ են ընտրում»։

Գրիգորյանին հիշեցրեցինք, որ զանգահարել ենք ոչ թե պատգամավորի, ԱԺ նախագահի կամ փոխնախագահի, որոնք մասնակցում են նիստերին, այլ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին, որը չի մասնակցում նիստերին, ելույթներ չի ունենում, չի քվեարկում։

Ուստի կրկնեցինք հարցը. «Ինչո՞ւ չի եղել քննարկում»։

«Ես չեմ կարող ասել, թե ինչու չի եղել քննարկում, կներեք։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Եթե լինի քննարկում, ես ձեզ անպայման կտեղեկացնեմ»,-ասաց Գրիգորյանը։
 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ