«Հայասատան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձավ հանձնաժողովների ձևավորման մեխանիզմներին։ Իր խոսքում նա նաև կարևորեց հնչեցված այն դիտարկումը, որ «Պատիվ ունեմ»-ի 7 հոգանոց կազմին անհրաժեշտ է ընդգրկել առնվազն 12 հանձնաժողովներում։ Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այս առաջարկն ըստ Արծվիկ Մինասյանի, ոչ միայն կարևոր նախաձեռնություն է, այլև պետք է դրան տալ իրավական ձևակերպում։
Խոսելով Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին պատգամավորը նշեց․
«Արցախի հարցերով համաձայնագիրը կառուցված է բարեկամության, փոխօգնության համագործակցության ընդհանուր ձևակերպումներով․․․Եթե իսկապես քաղաքական մեծամասնությունը պատրաստ է ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել, որ Արցախի հարցն իրենց համար կորած հարց չէ, սկզբունքային նշանակության հարց է, այս հանձնաժողովի ստեղծումը սկզբունքային է դառնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը