05 08 2021

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ