Խորհրդարանական ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը զարմացած է, թե ինչ էնտուզիազմով է իշխանությունը ԱԺ նախագահող կազմի ընտրությունների թվերը հրապարակում, նույն ոգևորությամբ, ասում է, մեկ ամիս աառաջ մանդատավոր դառնալու թվերը հրապարակեցիք․
«Իսկ ու՞ր են սպանված զինվորների, գերիների, անհետ կորածների ճշգրիտ տվյալները, ինչու՞10 ամիս անց չեք հանրայնացնում սահմռկեցուցիչ պատերազմի ծանր հետևանքները՝ թվերով: Պարտության կուսակցության երկու պատգամավորներ քարոզարշավի օրերին միմյանցից խիստ տարբեր գերիների ու զոհերի թվեր հրապարակեցին, ու մինչ օրս պարզաբանված չէ, չկա հստակ թիվ»,-ասում է ընդդիմադիր պատգամավորը՝ նլկատի ունենալով Փաշինյանինին և Անդրանիկ Քոչարյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը